Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կայացավ ևս մեկ քննարկում

ՀՀ ԱՆ. Կայացավ ևս մեկ քննարկում

Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Աղվան Վարդանյանը բարձրաձայնել էր ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջով նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման նորմի կիրարկման հետ կապված ներկրողների մտահոգությունների մասին։

 

Մասնավորապես` «Վագա ֆարմ» դեղ ներկրող կազմակերպությունը Ազգային ժողովում հարց էր բարձրացրել այն մասին, որ դեղերի դրոշմապիտակավորումը լրացուցիչ, դժվարին աշխատանք է, ինչը կանդրադառնա դեղերի գնի վրա։ Ազգային ժողովում առաջարկ էր եղել ևս մեկ անգամ քննարկել խնդիրը։


ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ևս մեկ անգամ  տեղի ունեցավ հարցի քննարկում, որին մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը, ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ Ստեփան Ավագյանը և Անդրանիկ Մուրադյանը, ինչպես նաև «Վագա ֆարմ» դեղ ներկրող կազմակերպության հիմնադիր Վահե Վարսանյանը։
Սերգեյ Խաչատրյանն առաջարկեց  առարկայական քննարկում կատարել` հասկանալու համար, թե ինչի արդյունքում են դժգոհությունները  և ինչ քայլեր կարելի է իրականացնել։


Առողջապահության և ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները միակարծիք էին, որ դրոշմապիտակավորումը կնպաստի դեղերի որակի ապահովմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը, ինչպես նաև տեղական արտադրանքի ծավալների վերահսկմանը։
«Վագա ֆարմի» ղեկավարը պնդում էր, որ դա դեղերի ստվերային շրջանառությունը կանխելու լավագույն գործիքը չէ։ Նրա մտահոգությունները հիմնականում ուղղված էին պարտադիր դրոշմապիտակավորման նպատակահարմարությանը և կիրարկման դժվարություններին, հատկապես` ցածր գներով դեղերի պիտակավորման  պահանջը, քանզի դրանց ստվերային շրջանառությունն անարդյունավետ և իմաստազուրկ է։ Առողջապահության փոխնախարարը դրան հակադարձեց, որ անգամ ամենափոքր ստվերային շրջանառությունն անընդունելի է և ենթակա ստվերից դուրս բերման։


Վահե Վարսանյանը նշեց, որ առողջապահության նախարարությունում և անձամբ նախարարի հետ բազմիցս քննարկումներ եղել են, և ինքը պարզաբանումներ է ակնկալում ֆինանսների նախարարությունից։


«Դեղերի ոլորտի պատասխանատուն,  դեղերի որակի և մատչելիության երաշխավորն առողջապահության նախարարությունն է։ Հետևաբար մեզ մոտ ենք հրավիրել  ֆինանսների նախարարության մասնագետներին։ Եթե օրենքի դրույթների, կարգերի հետ կապված հարցեր ունեք՝ պարզաբանումներ կտրվեն, իսկ հնարավորության  դեպքում` կփորձենք լուծումներ գտնել»,-ասաց փոխնախարարը։ 


Հակոբ Թոփչյանը ներկայացրեց, որ 2013թ.-ին երկիր է ներմուծվել 95 մլն դոլարի տարբեր դեղերի 42 մլն փաթեթ։ Դրանց մի մասում 50 և ավելի սրվակներ, բլիստեռներ կամ տուփեր կան, որոնք կոչվում են հիվանդանոցային փաթեթներ։ Դրանք ևս ներառելով ստացվում է, որ ներմուծված դեղերի ընդհանուր թիվը կազմել է 55 մլն։


Գործարարը նաև դժգոհեց, որ պահանջվող հաշվետվությունները ծավալուն են և նոր աշխատուժ են պահանջում` ավելացնելով, որ հաշիվ-ապրանքագրերով արդեն իսկ իրականացվում է դեղերի ներկրման նկատմամբ հսկողությունը։ Ի պատասխան` ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Անդրանիկ Մուրադյանը ճշգրտեց, որ պահանջվող հաշվետվություններն  էլեկտրոնային գրանցում են և չեն կարող փոխարինվել այժմ ներկայացվող  հաշիվ-ապրանքագրերով։


Փոխարենը տեղում ստուգվեցին ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ  օրենքի դրույթների և օրենքից  բխող կարգի համապատասխանությունը, որի արդյունքում ֆինանսների նախարարության ներկայացուցիչները խոստացան արագ խմբագրում կատարել և հանել դեղերի պիտանիության ժամկետրների նշման պահանջը։


 Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը նշեց, որ օրենքն արդեն ընդունված է, և բոլոր գործարարները պարտավոր են այն կատարել։ 


Երկու նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ընթացքում առաջացող դժվարությունների դեպքում շարունակել քննարկումները և հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել դեղ արտադրողների և ներմուծողների խնդիրներին։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ